Քեթի գյուղում նկուղում կախված 16-ամյա բնակչի են հայտնաբերել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 17.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի սկզբնամասի գոմերից մեկում կա կախված դի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ինքասպանություն կատարած անձը հանդիսանում է Քեթի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 4 տան բնակիչ Կ. Ա.-ը (ծնված 2000թ.):