Սպորտի և Մշակույթի նախարարությունների փոխարեն առաջարկում եմ ստեղծել Տուրիզմի նախարարություն
Մեր երկրում տուրիզմի զարգացումը կարծես թե մի ժամանակ պաշտոնապես հռչակվել է որպես գերակա ուղղություններից մեկը և «Հայաստան 2020» ծրագրում էլ այն դիտվում էր որպես այդպիսին, սակայն մեր անմիջական հարևանների հետ համեմատած ետ ենք մնում՝ էլ չասած ոլորտի «գիգանտ» երկրների մասին:
Ոլորտի զարգացման նպատակով Սպորտի և երիտասարդության ու Մշակույթի նախարարությունների փոխարեն առաջարկում եմ ստեղծել Տուրիզմի նախարարություն՝ ներառելով նրանում առաջին երկուսի որոշակի ֆունկցիաներ՝ այլ գործառույթները թողնելով ՀԱՕԿ-ին ու ստեղծվելիք Մշակույթի զարգացման հիմնադրամին. նվիրվում է տուրիզմի համաշխարհային օրվա
Վախթանգ Սիրադեղյան. ֆեյսբուք: