Զինեդին Զիդանը՝ Ռոնալդուի հետ ունեցած կոնֆլիկտի մասին
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած կոնֆլիկտը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Ամեն ինչ կարգին է: Ռոնալդուն միակը չէ, որ զայրանում է, երբ իրեն փոխարինում են: Ամեն ինչ արդեն անցյալում է: Մենք մտածում ենք հաջորդ խաղի մասին: Ես այդ որոշումը կայացրել եմ ի շահ խաղացողի, և ոչ մի տեսակի խոսացկցություններ չեն կարող փոխել իմ որոշումը: Ոչ ոք նեղացած չէ: Չէ՞ որ ես և Ռոնալդուն խելացի մարդիկ ենք և նույն նպատակն ունենք»,-ասել է Զիդանը:
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչը մտադիր է շարունակել հավաքականի ռոտացիան:
«Ես խաղի համար ուժեղագույններին եմ ընտրում, որպեսզի հաղթենք: Դրա համար ես 3 փոփոխություն կանեմ»,-ասել է նա: