Ջասթին Բիբերն ու Բեյոնսեն «MTV Europe Music Awards» 2016-ի նոմինանտ են դարձել
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերն ու ամերիկյան երգչուհի Բեյոնսեն «MTV Europe Music Awards»-ի նոմինանտներ են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Արտիստները գլխավորում են նոմինանտների ցանկը: Նրանցից յուրաքանչյուրը կարող է ստանալ 5 մրցանակ:
Բեյոնսեն առաջադրված է «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում, ինչպես նաև «Լավագույն երգչուհի» և «Լավագույն կատարող» անվանակարգերում:
Բիբերը, ով 2015 թվականին 5 մրցանակի էր արժանացել, 2016 թվականին կարող է հաղթել «Լավագույն երգ» և «Լավագույն երգիչ» անվանակարգերում:
Մրցանակբաշխւթյանը մասնակցում է նաև բրիտանուհի Ադելը, ով ևս ներկայացված է «Լավագույն երգ» և «Լավագույն երգչուհի» անվանակարգերում: