Արմեն Ամիրյանը նշանակվեց ՀՀ մշակույթի նախարար
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ որոշում եմ. Արմեն Ամիրյանին ազատել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Ամիրյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար: