Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և կցանկանայի օգտակար լինել պետությանը. Լևոն Ալթունյան
Ինչպես հայտնել էինք՝ առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Լևոն Ալթունյանը։ Նա ներկայումս «Ինգո Արմենիա Ինշուրանս» ընկերության և Վարդանանց բժշկական կենտրոնի սեփականատերն է:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Լևոն Ալթունյանը չհերքեց Առողջապահության նախարար դառնալու վերաբերյալ տարածված լուրերը:
«Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և կցանկանայի օգտակար լինել պետությանը»,-ասաց Լևոն Ալթունյանը:
Չնայած այն բանին, որ Լևոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է և հանդիսանում է «Վարդանանց բժշկական կենտրոն»-ի սեփականատեր, նա երբեք չէր մտածել Առողջապահության նախարար լինելու մասին:
Այն հարցին թե, նոր պաշտոն զբաղեցնելու հետ կապված ազդեցություն ունի՞ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նրանց մտերիմ, ընկերական հարաբերությունները, Ալթունյանը պատասխանեց. «Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյան վաղեմի ընկերությունը կապ չունի նոր պաշտոն ստանալու առաջարկի հետ: Միմյանց վստահելու, մտքերը կիսելու համար ընկերներ լինելը պարտադիր չէ»: