Ոչ թե թալանն է երկիրը վարի տալիս, այլ մի քանիսն են թալանում
Թալանը երկիրը վարի չի տալիս, այլ վարի է տալիս այն, որ մի քանիսն են թալանում: Սովետի ժամանակ բոլորը թալանում էին, բանվորը փեշով, բրիգադիրը՝ ավտոյով, Սովխոզի դիրեկտորը՝ բեռնատարով, ռայոնի ղեկավարը՝ գնացքով ու բոլորը գոհ էին:
Դժգոհողը, բողոքողը, երկրից գնացողն ու վարի տվողն արդյունքում էլի դառնում է ժողովուրդը: Սովետի սինդրոմն է, մարդկանց գենետիկ հիշողության մեջ է արդեն նստած էդ թալանելու ձգտումը: Հիմա որ նայում ես լիքը թալանողների, աբսուրդ է թվում այսքանից հետո թալանելը, երբ յոթը պորտով արդեն ապահովված են, արտասահմաններում ունեն բիզնեսներ, տներ ու ամեն ինչ, որ, որ պահին էլ Հայաստանից տնով տեղով ռադները քաշեն, կարող են առանց աշխատելու յոթ պորտով ապրեն, բայց չէ, իրանք դեռ ինչ կարում քերում են:
Ու համարյա բոլորը, ում հնարավորություն տրվի, թալանում է,ամենքն իր ձևով, ինչ կարողանում տանում է, որ հարկը կարում է, պետությունից թաքցնում է, ջրաչափին մագնիս է դնում, հոսանքը լևի է մտնում, տակից ապրանք է առնում, վիսկին 50-ի տեղ 40 է լցնում, թերակշռում է, մարշրյուտկի 100 դրամն առանց տալու թռնում է, տաքսու հաշվիչը շատ է գցում ու սենց լիքը բաներ:
Սրանք բոլորը պոստսովետական սինդրոմներ են, որոնցից ազատվելու դեպքում միայն կարող է երկիրը երկիր դառնա: Չկա այլ տարբերակ. կամ պիտի բոլորը կարողանան թալանել, կամ ոչ ոք չկարողանա, թե չէ, չկարողացողը կարողացողից միշտ բողոքելու է, «զզվի՝ արտագաղթի» ու այս երկիրը վարի է գնալու:
Գագիկ Մամուլյան. ֆեյսբուք: