Հետընտրական կրքեր կան, որ մարդիկ չեն կարողանում մարսել, և այդ ամենն արտահայտում են երեխաների միջոցով
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել: Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել՝ պատճառաբնելով, որ դպրոցը գտնվում է վթարային վրճակում և բավարար պայմաններ չունի դասընթացներն իրականացնելու համար: Այս մասին մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Վարդենիսի համայնքապետ Կամո Պետրոսյանի հետ, ով հայտնեց, որ նորակառույց դպրոցը շահագործման կհանձնվի մոտ 10 օրից:
«Մեր դպրոցն արդեն 4 տարի է վթարային վիճակում է գտնվում, և վերին ատյանները՝ նախագահի գլխավորությամբ, վերահսկում են իրավիճակը: Համապատասխան մարմինները հարմար են գտել՝ հինը վերակառուցելու փոխարեն նոր դպրոց կառուցել գյուղում: ժամանակակից չափանիշներով նոր դպրոց է կառուցվել, որն ընդամենը 10 օրից շահագործման կհանձնվի: Մնացել են ներքին հարդարման հարցեր, սակայն երեխաները չեն սպասում: Հետընտրական կրքեր կան, որ մարդիկ չեն կարողանում մարսել, և այդ ամենն արտահայտում են երեխաների միջոցով: «Աբիժնիկներ» շատ կան»,-ասաց գյուղապետը: