Մեզ մոտ դեռ սովորական վիճակն է՝ աշխատանքից հանում են, որ գնա փողերը վայելի
Պաշտոնյային աշխատանքից ազատելը, այն էլ նախարար, մարզպետ կամ վարչապետ, պետք է հիմնավորված լինի, իսկ այդ հիմքերը կարող են լինել՝ վատ աշխատանք, թալան և այլ անօրինական գործողություններ: Այդ ամենից հետո աշխատանքից հանել ու դրանով սահմանափակվել նշանակում է ևս անօրինական գործունեություն կատարել:
Նախարարության անուն փոխել, նախարար հանել, նորին նշանակել դա վարչապետի պարտականություններից մեկն է, բոլոր վարչապետներն էլ դա արել են, ամեն նոր եկողը իր հետ բերում է իր թիմին: Հայաստանում ցանկացած աշխատանքից ազատված պաշտոնյա պետք է պատասխան տա իր ղեկավարած ամեն վարկյանի համար:
Մեզ մոտ դեռ սովորական վիճակն է՝ աշխատանքից հանում են, որ գնա փողերը վայելի: Հա ես չեմ ընդունում՝ մի քիչ համբերենք, տեսնենք՝ ինչ է անելու, բառակապակցությունը, քանի որ Հայաստանը այն երկիրը չէ ու չունի այն ուժը, որ համբերի: Հայաստանում ամեն օր անվերադարձ երկրից գնում է մոտ 100 հոգի: Հաշվեք բնակչության իրական քանակը ու տեսեք, թե քանի ամիս կարող է համբերի Հայաստանը:
Հ.Գ. Հա, մեկել թեմայից դուրս ասեմ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մի անգամ էլ է պաշտոնից հեռացել: Սա ուղղակի ասեցի գրեմ, թող ստեղ մնա:
Աշոտ Ասատրյան. ֆեյսբուք: