Կրկնակի պայթյուն՝ Գերմանիայում
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում երկու պայթյուն է եղել: Այս մասին հայտնել է Bild-ը:
Պայթյուններից մեկը տեղի է ունեցել մզկիթի հարևանությամբ, իսկ երկրորդը՝ հյուրանոցի մոտակայքում:
«Երկու հարձակումներն էլ կապված են միմյանց հետ: Չնայած նրան, որ վաղ է խոսել պատճառների մասին, մենք ելնում ենք քսենոֆոբիկ դրդապատճառներից: Բացի այդ, հնարավոր է կապ կա Գերմանական միասնության տոնի և առաջիկա հանգստյան օերի միջև»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը:
Վիրավորների մասին տեղեկություններ չկան: