ԵՄ-ն քննարկում է ոչ թե եվրոպական բանակի ստեղծումը, այլ` պաշտպանության ամրապնդումը. Մոգերինի
Եվրոմիությունը քննարկում է ոչ թե եվրոպական բանակի ստեղծումը, այլ` բոլոր գործիքների օգտագործումը եվրոպական պաշտպանության ամրապնդման համար: Որոշումը կարող է կայացվել դեկտեմբերին: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ես գիտեմ, որ հնարավոր է առաջանա շփոթմունք տարբեր փաստաթղթերի հետ կապված: Սակայն բոլոր փաստաթղթերը, որոնք ես ստացել եմ, այդ թվում` ֆրանսիական, գերմանական, իտալական և այլն, ինչպես նաև ես կցանկանայի նշել այլ երկիր-անդամների դիրքորոշումը գնում է միևնույն ուղղությամբ՝ դա ոչ թե եվրոպական բանակի ստեղծումն է, այլ` բոլոր գործիքների օգտագործումը եվրոպական պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով»,- ասել է Մոգերինին: