Ադրբեջանը վախեցած է մեր զորահանդեսից հետո
Մեր երկրի հարևանները՝ հատկապես Ադրբեջանը, վախեցած են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած զորահանդեսի ժամանակ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային, «Տոչկա Ու», «Սմերչ» և մյուս համակարգերի ցուցադրությունից: Եվ նրանց լրատվամիջոցները հեղեղված են նման մտահոգություններով:
Դե ինչպես չվախենան՝ նավթահորեր, նավթատարներ, գազատարներ, այլ կենսական նշանակության օբյեկտներ:
Լավ, «Իսկանդերներ»-ին, մյուս համակարգերին թողենք: Թեկուզ միայն ադրբեջանցիները պատկերացնեն, որ Մինգեչաուրի, Ղազախի, Ջողազի, Սարսանդի ջրամբարների ջրերը միանգամից՝ միասին հեղեղեն Ադրբեջանի այդ հովտային տարածքները դա էլ հերիք է:
Դե նրանք, հավանաբար, հասկանում են այդ ամենը և վախենում ու փաստորեն նման հանգամանքները, զորահանդեսները գուցե նաև խաղաղությո՞ւն են պարտադրում Ադրբեջանին:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: