ԵՄ-ն ամսական 30 եվրո կհատկացնի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին
Եվրոմիությունը մտադիր է ամեն ամիս 30 եվրո վճարել սիրիացի փախստականներին, ովքեր գտնվում են Թուրքիայում: Այս մասին հայտնել է Die Welt-ը:
Հայտնի է, որ գումարը կփոխանցվի նրանց բանկային քարտերին՝ սկսած հոկտեմբեր ամսից:
Այս ծրագրի իրականացմամբ կզբաղվի թուրքական Կարմիր մահիկի մանսաճյուղը:
«Այս միջոցն աննախադեպ արձագանք է, աննախադեպ ճգնաժամին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատարը: