1998 թվականի այս օրը ստեղծվեց «Google»-ը
Գուգլ (Google), որոնողական համակարգ։ Պատկանում է Գուգլ Ինքորփորեյթեդ (անգլ.՝ Google Inc.) ընկերությանը։
Ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է (79.65 %)։ Ամսական ընդունում է ավելի քան 41 միլիարդ 345 մլն հարցում, ինդեքսավորում է ավելի քան 25 միլիարդ վեբ-էջ, կարող է տեղեկատվություն գտնել 191 լեզուներով (2009 թ. հոկտեմբերի 15-ից սկսած)։
Կարող է որոնել PDF, RTF, PostScript, Մայքրոսոֆտ Վորդ, Մայքրոսոֆտ Էքսել, Մայքրոսոֆտ ՓաուերՓոյինթ և այլ ձևաչափերի փաստաթղթերում։
Գուգլ որոնման համակարգն ստեղծվել է որպես Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Լերրի Փեյջի և Սերգեյ Բրինի ուսումնական նախագիծ։ Նրանք 1996 թվականին աշխատում էին BackRub որոնման համակարգի վրա, իսկ 1998 թվականին դրա հիման վրա ստեղծեցին նոր Գուգլ որոնման համակարգը։ Գոյության առաջին տարվանից Գուգլում սկսեցին կիրառել թափանցիկ ղեկավարման OKR մեթոդը, որը որոշում էր ընկերության զարգացման պլանավորման և կորպորատիվ ղեկավարման մոտեցումները։
Չնայած ընկերությունը հիմնվել է 1998 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ Google.com դոմենը գրանցվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին, որոնիչը (2000 թվականից) երբեմն իր ծննդյան օրը նշում է ուրիշ օր․ ինչպես սեպտեմբերի 7-ին, այնպես էլ 27-ին։ Գուգլ բառն առաջացել է 10 թվի 100 աստիճան թվի (10100) գուգոլ անվանման աղավաղումից։