Ուժգին թայֆուն՝ Թայվան կղզում
Թայվան կղզում թայֆունի պատճառով առանց էլեկտրականության մնացած տների թիվը հասնում է 210 հազարի: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ առանց էլեկտրակաության մնացել է 52 հազար տուն:
Թայֆունն արդեն թվով 17-րդն է այս տարվա ընթացքում, որը տեղի է ունեցել կղզում:
Բազմաթիվ քաղաքներում և կղզու տարբեր մասերում թայֆունի պատճաով բազմաթիվ դպրոցներ և գրասենյակներ փակվել են:
Հիմնական հարվածը սպասվում է ուշ երեկոյան, երբ թայֆունի ամենաուժեղ կետը կհասնի կղզուն: Թայֆունը կլքի կղզին չորեքշաբթի օրը: