Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին քաղաքական էլիտայի և ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել
«Ժամանակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 26-ին՝ կիրակի օրը, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին քաղաքական էլիտայի և ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել՝ այդ թվում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին պաշտպանող ՀՀԿ ներկայացուցիչները։ Ներկա է եղել միայն գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Վերջին օրերին լարվածության ֆոնին կտրուկ նվազել է Սամվել Բալասանյանի հեղինակությունը։ Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթելու միակ շանսը մնում է ընտրակաշառքը։ Մեր տեղեկություններով, Բալասանյանի թիմն այդ գործընթացը սկսելու է այսօր»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։