«Rolls-Royce»-ը կատարել է խոշորագույն պատվերը
Բրիտանական ավտոարտադրող ընկերությունը 30 «Phantom» ավտոմեքենա է տրամադրել «The 13» հյուրանոցին: Այս մասին գրում է Kolesa.ru-ն:
Մի քանի տասնյակ սեդանից բաղկացած խումբը միաժամանակյա ինդիվիդուալ պատվերով է արվել: Այն բրենդի պատմության մեջ ամենախոշոր պատվերն է եղել, և այն իրականացրել է «The 13 Holdings Limited» ընկերության կառավարման համանախագահ Սթիվեն Հունը:
Գարնան սկզբին Ժնևի ավտոսրահում հանդիսավոր արարողության ժամանակ փոխանցվել էին առաջին ավտոմեքենայի բանալիները, իսկ այժմ ողջ «բանակն» ուղևորվել է Մակաո, որտեղ դրանք կդառնան «The 13» հյուրանոցի ծառայողական մեքենաները:
Մեքենաները գործի կդրվեն 2017 թվականից: