«Facebook»-ը ներողություն է խնդրել ԶԼՄ-ներին արգելափակելու համար
«Facebook» սոցիալական կայքը պաշտոնապես ներողություն է խնդրել ժամանակավորապես պաղեստինյան լրատվամիջոցների աշխատակիցների, ովքեր քննադատաբար են վերաբերվում Իսրայելին, էջերն արգելափակելու համար: Այս մասին գրում է «BBC»-ն:
«Էջերը ջնջվել են սխալմամբ և վերականգնվել են, հենց որ կարողացանք գլուխ բերել իրավիճակը»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ուրբաթ օրը պաղեստինյան «Shehab News Agency» և «Quds News Network» կայքերը, որոնք միլիոնավոր ընթերցողներ ունեն, հաղորդել են, որ իրենք չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը և նոր տեղեկություններ տեղադրել ԶԼՄ-ների էջերում: Էջերն արգելափակված են եղել մի քանի ժամով: