Վերջերս մեր հարևաններն ավելի շատ են «անհանգստանում» Մեծամորի ատոմակայանով
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը ,որն ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի դստեր ամուսինն է, ելույթ ունենալով Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Վիեննայում տեղի ունեցող Գլխավոր գագաթաժողովում անդրադարձել է Մեծամորի աէկ-ին և կոչ է արել այն փակել:
«Հայաստանում գտնվող Մեծամորի աէկ-ը սեյսմիկ ակտիվ գոտում է և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների, մասնավորապես Թուրքիայի համար: Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի: Աշխարհը և տարածաշրջանը չպետք է թույլ տան երկրորդ միջուկային աղետ, ինչը եղավ Չեռնոբիլում»,- հաղորդում է «Anadolu»-ն ՝ հղում անելով Ալբայրաքին:
Վերջինս նաև հիշեցրել է, որ Հայկական աէկ-ը կառուցվել է 47 տարի առաջ և գտնվում է Թուրքիայի սահմանից 16 կմ. հեռավորության վրա:
Վերջերս մեր հարևանները և հատկապես Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան ավելի շատ են «անհանգստանում» Մեծամորի աէկ-ով: Սա նշանակում է, որ թուրք-ազերիական տանդեմը համապատասխան ծրագիր է առաջ տանում: Ադրբեջանի և Թուրքիայի համար անընդունելի է, որ իրենց կողմից շրջափակման ենթարկված Հայաստանը խորհրդային տարիներին կառուցված աէկ-ի շնորհիվ ճեղքեց էներգետիկ ճգնաժամը և հիմա ամեն ինչ անում են, որ ատոմակայանը փակվի:
Իսկ մեր իշխանությունները լավ կլինի ամեն ինչ անեն,որ իրոք «հնացած» Մեծամորի աէկ-ի փոխարեն կառուցեն նորը, անի որ այս տարածաշրջանում Հայաստանն առանց ատոմակայանի էժան էներգիայի չի կարող գոյատևել: Ու այդ ծրագիրը պետք է իրագործել շատ արագ:
Միայն նոր ատոմակայանի շահագործումից հետո կարելի է լուրջ մտածել Մեծամորի աէկ-ի փակման մասին:
Հ.Գ.Մեծամորի աէկ-ը մենք պետք է փակենք ոչ թե թուրքերի,վ րացիների կամ ադրբեջանցիների պահանջով, այլ մեր ցանկությամբ: Մեր հայրենիքի անվտանգության համար:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք