«Disney»-ը մտադիր է գնել «Twitter»-ը
«Bloomberg» գործակալության տվյալներով՝ «Twitter» միկրոբլոգերի սերվիսը վաճառքի է հանվել, և ամենահավանական գնորդը «Disney»-ն է: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երկու ընկերությունների ներկայացուցիչնեչը դեռևս չեն մեկնաբանում այս տեղեկությունը, սակայն գործակալության աղբյուրները բերում են ևս մեկ փաստ, որը հաստատում է այդ լուրը: «Twitter»-ի հիմնադիր Ջեք Դորսին ղեկավարում է «Disney» ընկերության տնօրենների խորհուրդը:
Ավելի վաղ «CNBC» հեռուսաընկերությունը հաղորդել էր, որ սոցկայքը գնելու հարցում հետաքրքրված են «Google»-ն ու «Salesforce»-ը: «Bloomberg Intelligence»-ի վերլուծաբաննեչը սոցկայքը գնահատում են 16.7 միլիարդ դոլար: