Հանգստյան օրերին ռուսները երկու անգամ ավել «iPhone» են գնել, քան մեկ տարի առաջ
Ռուսները «iPhone 7»-ի վաճառքի մեկնարկից հետո 3 օրվա ընթացքում «Apple»-ի նորույթի վրա երկու միլիարդ ռուբլի են ծախսել: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
««Apple»-ի սմարթֆոնների վրա ծախսված գումարներն իրենց ծավալով գերազանցում են նախորդ տարվա ընթացքում գրանցված արդյունքներին: Իսկ հարցումներից կարելի է եզրակացնել, որ ռուսները սկսել են ավելի հաճախ գնել թանկ տարբերակները»,- հայտնել են վերլուծաբանները:
Բացի այդ, անհաջողության է մատնվել «Samsung»-ը: Կորեական արտադրությունը ստիպված է եղել հետ վերցնել 2.5 միլիոն «Galaxy Note7»-երը, որոնք «Apple»-ի սարքի գլխավոր մրցակիցն էին համարվում: Պատճառն արդեն ամբողջ աշխարհով տարածված անորակ մարտկոցներն են եղել: