Եղել է առաջարկ. Արփինե Հովհաննիսյանն իր նշանակման մասին (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհանիսյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցերին, թե վերանշանակվելու հարցն է քննարկվում և նա հայտարարել է, որ եղել են առաջարկներ, արդյոք կլինի վերանշանակում, նա շեշտադրված պատասխանեց. «Կտեսնե՛ք: Ասում եմ, որ եղել է առաջարկ, նշանակումը կլինի, թե ոչ՝ կտեսնեք»
Ինչ վերաբերում է նրան, թե քանի առընթեր մարմին է մնալու և նաև կոմիտեներ, գործակալություններ փոփոխվելու են, թե ոչ, Արփինե Հովհանիսյանն ասաց. «Այս պահին կառավարությունում քննարկումներ են ընթանում: Ես չեմ ուզում հիմա հստակ բանաձևումներ հնչեցնել, որովհետև կառավարությունում քննարկումներ են շարունակվում և կարծում եմ, որ հիմա ճիշտ չէ հստակ, վերջնական բանաձևում ասել այն փաստի հաշվառմամբ, որ դեռևս չկա վերջնական որոշում, թե ինչ կարգավիճակով կլինեն»։
Նրա խոսքով՝ արտահերթ նիստի օրակարգում է գտնվում հակակոռուպցիոն փաթեթի կարևորագույն օրինագծերից մեկը: «Սա կարևորագույն քայլ է, որը կատարվում է: Քաղհասարակության ներկայացուցիչներն էլ էին այս մասին բարձրաձայնում բազմաթիվ անգամներ»:
Մանրամասները՝ տեսանյութում: