Եվրախորհրդարանի կոմիտեն կողմ է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմին
Եվրախորհրդարանի՝ քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցով կոմիտեն կողմ է քվեարկել Եվրամիության և Ուկրաինայի միջև առանց վիզաների ռեժիմ մտցնելուն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով կոմիտեի թվիթթերյան պաշտոնական հաղորդագրությանը:
Հաղորդվում է, որ Ուկրաինայի հետ առանց վիզաների ռեժիմին կողմ է քվեարկել կոմիտեի 38 անդամ, իսկ դեմ՝ 4 անդամ: Ձեռնպահ է եղել մեկ մարդ:
Այս քվեարկոությունից հետո Եվրամիության հետ Ուկրաինայի վիզաների չեղարկման նախագիծը պետք է ողջունի Եվրախորհրդարանը:
2015 թվականի դեկտեմբերին Եվրակոմիտեն հաղորդել էր, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են բոլոր պայմանները վիզաների ազատականացման համար: