«Renault-Nissan»-ն ու «Microsoft»-ը մեքենաները կմիացնեն համացանցին
Դաշինքը և «IT» կորպորացիան համաձայնագիր են ստորագրել, որը ավտոմեքենաների համար օնլայն-սերվիսների ոլորտում երկարաժամկետ համագործակցության մասին է: Այս մասին գրում է Kolesa.ru-ն:
Ընկերությունները մշակում են սերվերների նոր սերունդ «Microsoft Azure»-ի հիման վրա: Դրանք թույլ կտան բարելավել նավիգացիոն համակարգի որակը, տրանսպորտային միջոցներին հետևելու և դիագնոստիկա անելու գործառույթները:
Ինչպես հայտնել է Օջի Ռեջիչը՝ « Renault-Nissan»-ի թվային սերվիսների զարգացման գծով փոխնախագահը, Դաշինքի և «Microsoft»-ի գործընկերությունը թույլ կտա հաճախորդին առաջարկել այն, ինչի մասին նրանք նույնիսկ չեն երազել, և արագացնել նոր հավելվածների և հնարավորությունների մշակումը: