Հնարավոր է գերադասել այս կամ այլ ժանրը՝ չժխտելով մնացած ժանրերի լավը լինելը
Երաժշտական ճաշակը լավագույնս բնութագրում է մարդու խառնվածքը ու դրա բազմազանությունը լավագույն ինդիկատորն է, հասկանալու, որ տվյալ մարդը ունի բազմակողմանի զարգացած, հախուռն բնավորություն:
Ասենք պատկերացրեք մարդ, ով բացի դասական երաժշտությունից, ոչինչ չի լսում, ինչ անհետաքրքիր կլինի չէ՞ այդ մարդու հետ երաժշտություն լսելը ու որքան էլ մենք դասականը համարենք անառարկելի ու բարձրակարգ, միևնույնն է ձանձրալի կլինի:
Հնարավոր է գերադասել այս կամ այլ ժանրը, բայց չժխտելով սակայն մնացած ժանրերի լավը լինելը, ամեն երաժշտություն ունի իր տրամադրությունն ու լսելու տեղը, ինչպես օրինակ խոսակցական լեզուն:
Մի պահ պատկերացրեք շուկայում ինչ դժվար կլինի ոսկեղենիկ հայերենով շփվել մարդկանց հետ, ովքեր ունեն ութնամյա կրթություն ու իրենց բան ու գործը կարտոֆիլ ու սոխ աճեցնելն է ու իրենց կյանքում ոչ պետք է եկել, ոչ էլ պետք կգա որևէ վայրում գործածել ոսկեղենիկը:
Նույնն էլ երաժշտությունն է: Բոլոր ժանրերն իրավունք ունեն լինելու ու գտնելու իրենց սպառողին, բայց հստակ պետք է հնչեն այն վայրերում, որտեղ դա ճիշտ է անել: Թեկուզ օրինակը ռաբիսի վրա չբերենք: Պատկերացրեք փաբում դասական երաժշտություն լինի միշտ կամ բարձրակարգ ռեստորանում ռոք: Երկուսն էլ հիանալի, նույնիսկ կարելի է ասել քննարկման ոչ ենթակա ժանրեր են, բայց միևնույնն է, պիտի հնչեն համապատասխան վայրում ու պետք է ծառայեն իրենց նպատակին:
Ես օրինակ լսում եմ ցանկացած ժանրի երաժշտություն ու բոլոր ժանրերում էլ ունեմ իմ սիրելի երաժշտություններն ու կատարաումները ու ըստ տրամադրության հնարավոր է լսեմ, թե՛ Սպիտակցի Հայկո և թե Շոպենի-Nocturne «Op.9 No.2»-ը ու թող մեկն ասի, որ ես վատ ճաշակ ունեմ:
Գագիկ Մամուլյան. Ֆեյսբուք