Քլինթոնն ու Թրամփն այսօր առաջին անգամ դեմ հանդիման կկանգնեն
Այսօր Նյու Յորքում՝ Հեմփստեդի Հոֆստրայի համալսարանում, տեղի կունենա Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ նախագահական բանավեճերի առաջին տուրը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Ավանդաբար նախընտրական մրցավազքի շրջանակում բանավեճերի երեք տուր է լինում: Երկրորդը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Միսուրի նահանգում, իսկ երրորդը՝ հոկտեմբերի 19-ին Նևադայում:
Առաջին և երրորդ տուրերում նախագահի թեկնածուներին հարցեր կուղղի հաղորդավարը, իսկ երկրորդում՝ լսարանը: Հանդիսատեսը բանավեճերի ընթացքում նախագահի թեկնածուների քաղաքական հայացքների մասին պատկերացում կազմելու հնարավորություն ունի:
«CNN»-ը հայտնում է, որ այս բանավեճերը «ԱՄՆ-ի նորագույն քաղաքական պատմության մեջ ամենասպասված իրադարձությունն են լինելու»: