ՌԴ կառավարությունը հաստատել է ՀՕՊ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին Հայաստանի հետ համաձայնագիրը
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Կովկասյան տարածաշրջանում միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման մասին Հայաստանի հետ համաձայնագրին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային հարթակում: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Հաստատել ու ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայում վավերացման ներկայացնելու համար ՌԴ նախագահին տրամադրել Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է Մոսկվայում 2015 թ դեկտեմբերի 23-ին»- ասվում է որոշման մեջ: