Սիրով զբաղվելը մարդկանց մոտեցնում է Աստծուն
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են զբաղվում սիրով, ավելի մոտ են գտնվում կրոնին:
Ըստ հետազոտողների՝ «սիրո հորմոն»-ը՝ օքսիտոցինը, ոչ միայն նպաստում է սոցիալական հարաբերությունների զարգացմանը, հիմք դառնալով՝ ալտրուիստական վարքագծի համար, այլև մարդու ուշադրությունը կենտրոնացնում է հոգևոր կյանքի վրա:
Փորձի ընթացքում մասնակից տղամարդկանց օքսիտոցինի և պլացեբոյի չափաբաժին է տրամադրվել:
«Սիրո հորմոն» ստանալուց հետո տղամարդիկ հայտնել են, որ հոգևոր կյանքը շատ կարևոր է իրենց համար: