Եթե նախագահ ընտրվեմ, Ղրիմը կճանաչեմ ՌԴ մաս. Մարին Լե Պեն
«Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Ղրիմը կճանաչի Ռուսաստանի մաս: Այս մասի գրում է Gazeta.ru-ն:
«Հաշվի առնելով պատմական իրողությունները՝ նախագահ դառնալու դեպքում ես Ղրիմը կճանաչեմ Ռուսաստանի մաս»,-ասել է Լե Պենը:
Նա հավելել է, որ եվրոպական պատժամիջոցները հակասում են Ֆրանսիայի ավանդույթներին: