Փարիզում կբացեն այգի նուդիստների համար
Փարիզի իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում նուդիստների համար այգի բացել: Հստակ ժամկետներ դեռևս չեն նշվել: Այս մասին գրում է «Reuters»-ը:
Ինչպես հայտարարել է Փարիզի քաղաքապետի տեղակալ Բրունո Ժուլյարը, պաշտոնյաները ցանկանում են հարմար վայր գտնել նման հանգստի գոտի ստեղծելու համար, որպեսզի չվիրավորեն ոչ մեկին: Դա կարող է լինել այգի կամ պուրակ:
«Մյուս եվրոպական մայրաքաղաքներն արդեն արել են նման քայլ, օրինակ` Բեռլինը»,-հավելել է Ժուլյարը:
Ներկայումս Փարիզում մերկ հայտնվել կարելի է միայն «Roger Le-Gall» լողավազանում` Փարիզի 12-րդ թաղամասում: Այս մասին գրում է «The Local»-ը: Սակայն նման վայրերը բաց են միայն երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի երեկոները: Բացի այդ տեղացի նուդիստները նշում են, որ լողավազանը խիստ մարդաշատ է լինում և անհարմար:
Ըստ ֆրանսիական օրենքների, առանց հագուստի հանրային վայրերում հայտնվելը պատժվում է 15 հազար եվրո գումարով կամ էլ մեկ տարվա ազատազրկմամբ: