Բելառուսի դերը մեծ է Ռուսաստանի՝ արևմտյան ուղղությամբ շահերը պաշտպանելու հարցում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մաքսային մարմինները Ռուսաստանին հնարավորություն են ընձեռում պաշտպանել իրենց շահերն արևմտյան ուղղությամբ: Այս մասին գրում է «БелТА»-ն:
«Ինձ շատ փաստեր են հետաքրքրում: Ես ցանկանում եմ տիրապետել այն ամբողջ ինֆորմացիային, որի համաձայն՝ մենք ծառայություններ ենք մատուցում Ռուսաստանին: Ես պետք է ամեն ինչ իմանամ, որպեսզի հասկանամ, թե ինչ խոսեմ Ռուսաստանի ղեկավարության հետ:
Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել նաև բելառուսական սահմանին՝ կապված Ռուսաստան մատակարարվող ապրանքների էմբարգոյի հետ: Բելառուսը վերահսկում է պատժամիջոցների ցանկում հայտնված ապրանքների տեղաշարժը: