Արքայազն Ջորջը հրաժարվել է սեղմել Կանադայի վարչապետի ձեռքը
Բրիտանական թագավորական ընտանիքի` Կանադա կատարած այցի ժամանակ երեքամյա արքայազն Ջորջը հրաժարվել է սեղմել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի ձեռքը: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակվել է այսօր «The Guardian»-ում:
Արքայազն Ուիլիամը և նրա կինը` Քեթրինը երեխաների` արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոտայի հետ ժամանել են Վիկտորիա քաղաքի օդանավակայան: Այդ ժամանակ Տրյուդոն ձեռքը մեկնել է տղային` ցանկանալով ողջունել նրան ձեռքսեղմամբ, սակայն տղան հրաժարվել է ձեռքը մեկնել:
Թագավորական ընտանիքի` Կանադա կատարած այցը կտևի մեկ շաբաթ: