Մանրամասներ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնական պայմանագրի մասին
Հոլիվուդյան նախկին զույգի՝ Ջոլիի և Փիթի ամուսնալուծությունը չի կարող ֆինանսական սկանդալի պատճառ դառնալ, քանի որ նրանց ամուսնական պայմանագրում ամեն ինչ հստակ գրված է: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ջոլիի և Փիթի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 400 մլն դոլար: Անշարժ գույքը նրանք ձեռք էին բերել նախքան ամուսնությունը:
Դերասաաններն իրենց ունեցվածքի մեծ մասը միասին ձեռք են բերել նախքան ամուսնությունը և ամուսնական պայմանագրում այս մասին հստակ նշված է, թե ամուսնալուծության դեպում ունեցվածքն ինչպես է կիսվելու:
Դերասանուհու հիմնական նպատակն է Փիթին զրկել խնամակալության իրավունքից, սակայն Փիթը հայտարարել է, որ կպայքարի երեխաների խնամակալության իրավունքի համար: