Ավստրալիայում արգելել են ցուցադրել է հետույքը հանրային վայրերում
Ավստրալական Վիկտորիա նահանգի իշխանությունները քրեական պատասխանատվության կենթարկեն նրանց, ովքեր հանրային վայրերում կցուցադրեն իրենց հետույքը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Մերկ հետույքի ցուցադրումը նահանգում նախկինում ևս իրավախախտում էր, սակայն այժմ այն արգելված է ըստ հատուկ օրենքի և համարվում է հանցագործություն:
Առաջին անգամ օրենքը խախտողը երկու ամիս բանտ կնստի, դեպքի կրկնվելու դեպքում` կես տարի:
Սա 50 հանցագործություններից մեկն է, որը մտցված է սեքսուալ իրավախախտումների օրենքի փոփոխության մեջ:
Օրենքը նաև արգելում է «անպարկեշտ երգերն ու բալլադները», ինչպես նաև «բռնի, անպարկեշտ, վիրավորական» վարքագիծը: