Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի հետ ընթրիքի ժամանակ ոչ մի քաղաքական հարց չի քննարկվել. Թևան Պողոսյան (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ իր տանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ ոչ մի քաղաքական հարց չի քննարկվել և հյուրերը եկել են ընտանիքի անդամների հետ միասին:
«Ունեցել ենք ջերմ հանդիպում, որտեղ պայմանավորվել ենք, որ որևէ քաղաքական հարց չենք քննարկելու: Խոսել ենք ընտանիքներից, արմատներից, երեխաներից: Մենք չենք քննարկել տարաձայնությունների մասին: Մենք քննարկել են, թե ով որտեղից է եկել, ուրախ ընտանեկան մթնոլորտ է եղել, և ես դրա համար իրենց իմ մեծագույն շնորհակալությունն եմ հայտնում, որովհետև իրենք իսկապես իրենց առաջին քայլը դրեցին նոր մշակույթ զարգացնելու համար: Ես կարողացել եմ ձևավորել մի իրավիճակ, որտեղ մենք՝ բոլորս, նստել և հասկացել ենք, որ սա մեր երկիրն է»,- ասաց Թևան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: