Գերմանիայում կգործարկվի ջրածնով գործող՝ աշխարհում առաջին ուղևորատար գնացքը (լուսանկարներ)
Ֆրանսիական «Alstom» տրանսպորտային ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին մարդատար գնացքը, որը կգնա Գերմանիայի երկաթուղով և կգործի ջրածնով: Այս մասին հայտնում է «ScienceAlert»-ը:
Դիզելով գործող սովորական գնացքների արտանետումների փոխարեն «Coradia iLint» գնացքը կարտանետի միայն գոլորշի և ջրի կաթիլներ: Գնացքն առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինում կայացած «InnoTrans» ցուցադրության ժամանակ:
Ջրածնով մեկ լիցքավորումը բավարարում է 800 կմ ճանապարհի համար: Գնացքը նախապես կաշխատի Ստորին Սաքսոնիայում: Հաջողության դեպքեւմ այն կտեղափոխվի նաև Գերմանիայի այլ շրջաններ: