Նախագահի պաշտոնն ինձ ստիպում է ավելի շատ հայհոյել. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմել է, թե ինչպես է նախագահի` պատասխանատու ու բարդ աշխատանքն ազդել իր հոգեկան հավասարակշռության վրա: Այս մասին գրում է Pravda.ru-ն:
Նրա խոսքով՝ նախագահ դառնալուց հետո, ինքը սկսել է ավելի հաճախ ցենզուրայից դուրս արտահայտություններ օգտագործել, քան առաջ:
«Ես հիմա ավելի հաճախ եմ վիճում, քան առաջ էր: Բայց պետք է նշեմ, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն ու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն ավելի հաճախ են հայհոյում, քան ես»,-ասել է Օբաման: