«Air Berlin»-ը կկրճատի մոտ հազար աշխատակից
Մեծությամբ երկրորդ գերմանական ավիաընկերությունը` «Air Berlin»-ը մտադիր է մոտ հազար աշխատակից կրճատել ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում: Այս մասին գրում է «Süddeutsche Zeitung»-ը:
Ըստ թերթի տեղեկությունների, աշխատանքին կազատվեն ադմինիդտրատիվ բաժնի աշխատակիցները: Դրա հետ մեկտեղ ներկայումս ավիաընկերության անձնակազմը 8.6 հազար մարդ է:
Բացի այդ, ավիաընկերությունը նախատեսում է ազատվել իր ինքնաթիռների մի զգալի մասից: Ինչպես հաղորդում են, 40 ինքնաթիռ վարձով կտրվի «Eurowings»-ին, որը պատկանում է գերմանական «Lufthansa»-ին: Արդյունքում «Air Berlin»-ում կմնան 70 օդանավեր:
Վերջին տարիներին ավիաընկերությունը անընդհատ կորուստներ է կրում: 2014 թ-ին ավիաընկերության ուղևորների թիվը կրճատվել է 10 տոկոսով, 10 ինքնաթիռ կրճատվել է: