Կանադայում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ
Կանադայում ինքնաթիռ է կործանվել, որի արդյունքում մահացել է 2 մարդ: Այս մասին հայտնել է Toronto Sun-ը:
Կործանումը տեղի է ունեցել Քվեբեկ մարզում՝ կիրակի երեկոյան:
Տեղի բժշկական ծառայության տվյալներով՝ վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, ծանր այրվածքներով:
Մարդկանց հստակ թիվը, ովքեր գտնվել են ինքնաթիռում, հայտնի չէ: Դեպքի վայր են ուղարկվել ինքնաթիռներ և ուղղաթիռներ: