Տղամարդը հրաշքով ողջ է մնացել՝ աչքին դանակով հարված ստանալուց հետո (լուսանկարներ)
Կոլումբացի 22-ամյա Ալբերտո Պալասիո Վիզկանիոն հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ իրեն դանակով հարվածել են աչքին: Բացի այդ, նույնիսկ նրա տեսողությունը պահպանվել է 90%-ով:
Ալբերտոյի խոսքով՝ դանակով նրան հարվածել է քրոջ 22-ամյա ընկերը, ով անմիջապես թաքնվել է կռվից հետո: Այս մասին հայտնել է www.mirror.cօ-ն:
Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա սպասել է 18 ժամ, մինչև որ հավաքվել է անհրաժեշտ թիմ, որը կկարողնար դուրս հանել դանակը նրա աչքից: Մինչ այդ, երիտասարդը փորձել է դանակը հանել իր աչքից: Նրա խոսքով՝ նա այժմ նորմալ տեսնում է: