Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը չի ազատում Ֆրանսիայի նկատմամբ պարտավորություններից
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Բրիտանիան պետք է ակտիվ մասնակցի Ֆրանսիայի «Կալ» նավահանգտում միգրացիոն ճգնաժամի կարգավորումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ցանկանում եմ կոչ անել, որ Մեծ Բրիտանիան հումանիտար ջանքեր գործադրի Կալում միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում, ինչը մենք այսօր անում ենք: Այն, որ Մեծ Բրիտանան դուրս է գալիս ԵՄ-ից, դա դեռ չի նշանակում, որ նա ազատվում է Ֆրանսիայի նկատմամբ պարտականություններից»,-ասել է Ֆրանսուա Օլանդը:
Միգրացիոն ճգնաժամի իրավիճակը Եվրոպայում վատթարացել է վերջին տարիներին, երբ ապօրինի ներգաղթյալների հոսքը Կալում աչել է: