Մինչև այս «քսերոքս արած» նախարարներին տարբերենք, արդեն գործից կհանեն
Նայում եմ էս նոր նախարարներին, ոնց որ «քսերոքս արած» լինեն, բոլորն իրար նման են, մի տեսակ ժավելաջրած, անդեմ:
Չեմ տարբերում իրարից՝ ո՞րն է տրանսպորտինը, ո՞րն է էներգետիկայինը, ո՞րն է գյուղատնտեսությանը:
Անհատական, ընդգծված դիմագիծ չունեն, բոլորի խոսքն էլ վախվորած, կցկտուր:
Չեմ ասում՝ Ալեն Դելոն կամ Ջորջ Քլունի լինեին, բայց գոնե ինչ-որ խարիզմա ունենային, էլի Դե, գոնե Սերժ Սարգսյանի նման խարիզմատիկ լինեին:
Ա՛յ մարդ, հալալ չէ՞ր Սերգո Կարապետյանը: Միայն այն, որ դաշտերն էր աղոթում, դրանով կմնա պատմության մեջ:
Թե չէ, մինչև այս «քսերոքս արածներին» տարբերենք, արդեն գործից կհանեն:
Կիմա Եղիազարյան, Ֆեյսբուք: