Բուդապեշտում պայթյունի թիրախը եղել է ոստիկանությունը
Սեպտեմբերի 25-ին Բուդապեշտի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի թիրախը եղել են ոստիկանության աշխատակիցները: Այս մասին գրում է «Index»-ը:
Հունգարիայի ոստիկանության կոմիսարիատի գլխավոր ղեկավար Քարոլ Պապպը հայտարարել է, որ հարյուրավոր ոստիկաններ գործի են դրվել, որպեսզի գտնվի պայթյունի հեղինակ տղամարդը: Նա հավելել է, որ ոստիկանությունը կասկածում է 20-25 տարեկան երիտասարդի:
Ոստիկանությունը վերլուծել է 145 տեսանկարահանող սարքերի տեսանյութերը: Հետաքննությունը տարվում է հակաահաբեկչական կենտրոնի հետ համատեղ` քաղաքացիական հետախուզության և ազգային պաշտպանության ծառայության վերահսկողությամբ: