Նման մենեջերի մի «Apple store» էլ չէին վստահի, ուր մնաց մի ամբողջ երկրի տնտեսություն
Այ քեզ «տեխնոկրատ» տնտեսագետ-մենեջեր: 15-20 րոպե աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում ու այդ ընթացքում թվեր ու տոկոսներ օգտագործում ոչ ավել քան 1-2 անգամ: Ու ոչ մի իրական ծրագիր, ոչ մի իրական խոսակցություն: Լրիվ «Իսկանդեր» ոճերի մեջ:
Նման մենեջերին խելամիտ փայատերերը մի «Apple store» էլ չէին վստահի, ուր մնաց մի ամբողջ երկրի տնտեսություն:
Բայց ի՞նչ կա զարմանալու: «Էտո Առմենիա, դոռոգոյ: Ու նաս իսկանդերի ի բոլ՛շոյ բռատ: Ա Ումոմ իխ նե պոնյատ՛, արշինոմ օբշիմ նե իզմերիտ՛, ու նիխ օսոբեննայա ստատ՛, վ նիխ մոժնո տոլ՛կո վերիտ՛»: («Սա Հայաստանն է, հարգելիս: Մենք ունենք «Իսկանդեր» և մեծ եղբայր: Իսկ խելքով նրանց չենք հասկանա: Մի արշինով չենք չափի, նրանք հատուկ կարգավիճակ ունեն, պետք է միայն հավատալ»:)
Հավատանք, որ փոխվենք...
Հավատում ենք: Փոխվե՛ք, խալաթները հագե՛ք ու, հայդա` դեպի Մոսկվա:
Դավիթ Դավթյան, Ֆեյսբուք: