Իտալիայում դատարանը պեդոֆիլին պարտադրել է իր զոհի համար ֆեմինիստական գրականություն գնել
Հռոմի դատարանի դատավոր Պաոլա դի Նիկոկան անսպասելի լրացուցիչ վճիռ է կայացրել 35-ամյա պեդոֆիլ դատապարտյալի համար: Ըստ դատավճռի, տղամարդը, ով կազատազրկվի 2 տարով, պետք է իր զոհի` 15-ամյա մարմնավաճառի համար 30 գիրք և երկու ֆիլմ գնի, որոնք կլինեն ֆեմինիստական թեմայով: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Դի Նիկոլային հայտնել են նաև կոնկրետ հեղինակների կոնկրետ աշխատությունները, որոնք նա պետք է ձեռք բերի և փոխանցի իր զոհին: Գրականության ցանկում է նաև «Աննա Ֆրանկի օրագիրը» և Էմիլի Դիկինսոնի պոեզիան:
Ինչպես նկատել է դատավորը, գրքերը կօգնեն աղջկան հասկանալ, թե ինչպիսի վնաս է հասցվել նրա կանացի արժանապատվությանը:
Գրողներից մեկը, ում գիրքը ևս հայտնվել է դատավորի ցանկում, նշել է, որ ավելի լավ կլիներ այդ գրքերը կարդար հենց դատապարտյալը: