Սպասվում է անձրև, ու ամպրոպ ու կարկուտ
Մեր հանրապետության տարածքում այս գիշեր և մայիսի 28-ին և 29-ին կդիտվի փոփոխական, մեծ մասամբ' ամպամած եղանակ: Շրջանների մեծ մասում և գիշերը, և ցերեկը պարբերաբար սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 28-ին հավանական են առատ, ինտենսիվ տեղումները, նաև կարկուտը: Հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ:
Ընդհանուր պատկերից կզանազանվեն արևմտյան և կենտրոնական շրջանները. Շիրակ, Արագածոտն, Արմավիր, մասամբ' Լոռին և Կոտայքը. այստեղ կգերակայի առավելապես առանց տեղումների եղանակը, օրվա ընթացքում հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 28-ին և 29-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2րդ կեսին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, էական տեղումներ չեն սպասվում: Քամին' 7-10մ/վրկ:
Գիշերը +13+15, ցերեկը +22+24, երեկոյան +17+19: