Կատալոնիան մտադիր է անձնագրեր ստեղծել իր քաղաքացիների համար
Իսպանական ինքնավար շրջանի՝ Կատալոնիայի իշխանությունները մտադիր են իրենց քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթուղթ ստեղծել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ փաստաթուղթը ստեղծվում է, որպեսզի քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական և սոցիալական իրավունքներին վերաբերող հարցրեը կարգավորվեն:
Նոր փաստաթղթի ստեղծման համար անհրաժեշտ կլինի 9 մլն եվրո:
Մայիսին Կատալոնիայի խորհրդարանը սահմանադրության վերաբերյալ առաջին նախագիծն էր ստացել: