Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել
Լոս Անջելեսի Գրանդ Պարկում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված առաջին մշտական հուշարձանն է բացվել: Այս մասին գրում է NBC Los Angeles-ը:
Քաղաքի շրջանային խորհրդի ղեկավար Մայքլ Անտոնովիչը և հայկական համայնքն ու հոգևոր առաջնորդները ներկա են գտնվել հուշարձանի բացման արարողությանը: Հուշարձանի հեղինակն է Վահագն Թոմասյանը:
Հուշարձանը պատրաստվել է սև հրաբխային տուֆ քարից, որը տարվել է Հայաստանից` Արարատյան դաշտից: Այն մշտապես կանգնած կլինի Գրանդ Պարկում, որպեսզի միշտ հիշվի Օսմայնան կայսրությունում 1915 թ-ի ապրիլի 24-ի ջարդերին սպանված հայերի հիշատակը:
«Այս հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին, իսկ Գրանդ Պարկը հրաշալի վայր է մտորումների և լրջորեն խորհելու համար»,- ասել է Մայքլ Անտոնովիչը: