Սպասելիքներ, որ մենք մեր տնտեսությունը շատ արագ կփոխենք` չեն լինելու. ՀՀ վարչապետ (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք նորանշանակ վարչապետն ու նախարարների պաշտոնակատարներն ԱԺ-ում են:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ ամբիոնից պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին, նշեց.
«Ես հայտարարել եմ, որ լինելու է փուլային 2 ծրագիր: Առաջին ծրագրի մեջ չեն լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այն քայլերը, որոնք մենք կարող ենք մոտ ապագայում անել: Երկրորդ փուլի համար մեզ պետք է ժամանակ, որպեսզի մենք որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը: Եվ սպասելիքներ, որ մենք մեր տնտեսությունը շատ արագ կփոխենք, ապա այս պահին ուզում եմ բոլորին հայտարարել, որ նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալու, թե մեր տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք օգտագործվելու է նախկին կառավարության ծրագիրը, նորանշանակ վարչապետն ասաց. «Այո, օգտագործվելու է: Իսկ թե որ ուղղությամբ է զարգանալու տնտեսությունը` նշեմ, որ ստեղծվելու են մաքսիմալ բարենպաստ պայմաններ: Կառավարության կազմն ընդունելու ենք պրոֆեսիոնալ: Կուսակցական պատկանելիության հետ կապված ասեմ, որ, եթե կադրը պրոֆեսիոնալ է, ուրեմն՝ լավ է»:
Տեսանյութը՝ ստորև.