Նորանշանակ վարչապետն ու նախարարների պաշտոնակատարներն ԱԺ-ում են (տեսանյութ և լուսանկարներ)
Operativ.am-ի թղթակիցն ԱԺ-ից փոխանցում է, որ այս պահին ՀՀ Ազգային ժողով են ժամանել նախարարների պաշտոնակատարները: ԱԺ է ժամանել նաև ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ նորանշանակ վարչապետն այսօր ԱԺ-ում առաջին անգամ վարչապետի կարգավիճակով կպատասխանի պատգամավորների հարցերին: